Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը երկրի էներգետիկայի ոլորտի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում հավաստիացրել է, որ իր երկիրը շարունակում է դիվերսիֆիկացնել իր բնական գազի արտահանումը համաշխարհային շուկա:
Բերդիմուհամեդովը մասնավորապես հայտարարել է, որ Թուրքմենստանը բավականաչափ գազի պաշար ունի՝ միանալու համար նաեւ «այնպիսի խոշոր եւ հետաքրքրություն ներկայացնող գազամուղի, ինչպիսին „Նաբուկո“-ն է»:
Այսպիսով, Թուրքմենստանը հետեւեց Ադրբեջանի օրինակին, ով մի կողմից պայմանավորվածություններ է ձեռք բերում Ռուսաստանի հետ իր գազը նրան վաճառելու վերաբերյալ, մյուս կողմից՝ չի բացառում, որ կարող է մասնակցել նաեւ «Նաբուկո» նախագծին, որը Ռուսաստանը դիտում է որպես «Հարավային հոսք» նախագծի մրցակից:



























