Շատերը հույս ունեին, որ Եվրախորհրդի անդամակցությունը հետխորհրդային երկրներին կոգեշնչի ժողովրդավարության ուղով շարժվելու համար: Սակայն Ադրբեջանի եւ Ռուսաստանի նման երկրների փորձը հակառակն է ցույց տալիս: Այս մասին ասվում է Financial Times-ի վերլուծաբան Վիլեմ Ալդերշոֆի հոդվածում:
Հեղինակի կարծիքով՝ Ադրբեջանն այսօր ժառանգական բռնապետություն է, մինչդեռ Ռուսաստանը դառնում է ավելի ավտորիտար պետություն: «Երկու երկրները համառորեն անտեսում են կազմակերպության հիմնական սկզբունքները ներքին քաղաքականության գրեթե բոլոր ոլորտներում», - ասված է հոդվածում:
Հեղինակն ընդգծում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին «Կայունության եվրոպական նախաձեռնություն» վերլուծական կենտրոնը հայտարարեց, որ Ադրբեջանը տարիներ շարունակ ԵԽԽՎ որոշ անդամների վճարել է Բաքվի ռեժիմի դեմ քննադատության մեղմացման դիմաց:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հեղինակի կարծիքով` ԵԽԽՎ-ում Ռուսաստանի դիրքերը վերականգնելու փորձերը հնարավոր է խախտեն օրենքի գերակայությունը:




























