ԱՄՆ Ֆինանսների նախարարոթյունը «Մագնիտսկու օրենքով» պատժամիջոցներ է սահմանել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի որդու` Արտյոմ Չայկայի նկատմամբ, հաղորդում է «Մեդուզան»:
ԱՄՆ Ֆինանսների նախարարոթյան կարծիքով՝ Արտյոմ Չայկան օգտագործել է հոր ունեցած դիրքն ու հնարավորությունները անազնիվ կերպով պետական գույքը եւ պետական պայմանագրերը ձեռք բերելու, ինչպես նաեւ մրցակիցների վրա ճնշում գործադրելու համար:
Ընդհանուր առմամբ պատժամիջոցներ կկիրառվեն 15 անձի, այդ թվում Ուզբեկստանի հանգուցյալ նախագահի դստեր Գուլնարա Կարիմովայի նկատմամբ, ինպչես նաեւ 30-ից ավել ընկերությունների:
Արտյոմ Չայկան գործարար է, ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի որդին:
Նա եւ իր եղբայր Իգորը հայտնի դարձան ԿՊՀ –ի «Չայկա» ֆիլմից հետո, որում նշվում էր, որ նա բիզնեսի արշավային զավթման հետ առնչություն ունի: Յուրի Չայկան ԿՊՀ-ի հետաքննությունը անվանմեց պատվիրված: Նրա խոսքով՝ ֆիլմի պատվիարտուն Hermitage Capital-ի ղեկավար Ուիլյամ Բրաուդերն է:




























