Աշխարհի ամենաերկար հետիոտնային կամուրջը կբացվի դեկտեմբերի 24-ին, Չինաստանի արեւելքում՝ Հեբեյ նահանգում։ Այս մասին հաղորդում է China Daily-ն։
Պարբերականը նշում է, որ կամուրջի երկարությունը 488 մետր է, իսկ լայնությունը՝ մոտ երկու մետր։ Այն միացնում է երկու լեռնային գագաթները Պինշան շրջանի Հանյագուի վայրում եւ կառուցված է 218 մ բարձրության վրա:
Կամուրջը կառուցվել է մոտ 4 սմ հաստությամբ եւ 70 տոննա ընդհանուր քաշով 1077 ապակե վահանակներով։
Կոնստրուկցիան կարող է պահել շուրջ 2 հազար մարդու, սակայն ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ դրա վրա միաժամանակ թույլ է տրվում լինել 500 այցելուի։
Մինչ այս ամենաերկար ապակյա կամուրջի կոչումը պատկանում էր Չժենցզյան ազգային պարկին (Հունան կենտրոնական նահանգում)։ Նրա երկարությունը 430 մետր է, իսկ լայնությունը՝ 6 մետր։ Այն միավորում էր 300 մետր բարձրություն ունեցող երկու սարերի գագաթները։ Նախագծել է իսրայելացի ճարտարապետ Հաիմ Դոթանը։




























