Չինաստանում գործարարը BMW մեքենայի համար առաջին վճարումը կատարել է մետաղադրամներով՝ 70 հազար յուան:  Pear Video-ին ավտոսրահի աշխատակիցները հայտնել են, որ բոլոր մետաղադրամները նույն արժեքի են եղել. գործարարը այն մի քանի տարի կուտակել է, հաղորդում է Motor-ը:

Բոլոր մետաղադրամները ավտոսրահ բերելու համար 10 մեծ թղթե արկղ է պահանջվել:

Աշխատակիցները մի քանի ժամ հաշվել են գումարը:

Ավտոմեքենայի ընդհանուր արժեքը 400 հազար յուան է:

Սա առաջին անգամ չէ, երբ Չինաստանում մեքենայի համար վճարում են մետաղադրամներով: 2015-ին ավտոմեքենայի համար առաջին վճարումը եղել է 150 կիլոգրամ մետաղադրամներով, իսկ մեկ տարի առաջ Չինաստանի Լյաոչեն քաղաքում ավտոմեքենաների համար մեկ յուան մետաղադրամներով են վճարել: