Չիլիի Լոս-Լագոսի շրջանում տեղի ունեցած սողանքի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 15-ի, հայտնում է Չիլիի հրշեջ ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Դեկտմբերի 22-ին տների փլատակների տակից հանել են մի փոքր աղջկա մարմին։ Նրա հետ միասին զոհերի թիվը հասել է 15-ի։

Սողանքը հորդառատ անձրեւների հետեւանք էր։ Ընդամեն տուժել կամ փլվել է մոտ 200 տուն։ Տարերքը խախտել է նաեւ ջրի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը, հիմա վթարները վերացվել են, մատակարարումները վերականգնվել են։

Ավելի վաղ երկրի նախագահ Միշել Բաչալետը այս շրջանը տարերային աղետի գոտի էր հայտարարել։