Հնդկաստանի հյուսիսում ավտոբուսը ընկել է գետը: Պատահարի հետեւանքով 30 մարդ է մահացել, 15 լուրջ վնասվածքներ են ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով India Today հեռուստաալիքը:
Ավտոբուսը Ռաջասթանի Սավայ-Մադխոպուր քաղաքից Լալսոտ բնակավայրը: Ըստ նախնական տվյալների՝ ավտոբուսի վարորդը բարձր արագության պատճառով կորցրել է ղեկի կառավարումը. ավտոբուսը կամրջի վրայից ընկել է գետը:
«Սավայ-Մադխոպուր քաղաքում Բանաս գետը ընկած ավտոբուսի ուղեւորներից առնվազն 30-ը մահացել է, 15-ը լուրջ վնասվածքներ է ստացել»,- նշվում է հաղորդագրության մեջ: Հաղորդվում է նաեւ, որ բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Վթարի վայրում փրկարարական միջոցառումներ են իրականացվում:




























