Եգիպտոսի Բենի-Սուեյֆ քաղաքի մայրուղու վրա երթուղային տաքսին բախվել է բեռնատար ավտոմեքենային, ինչի հետեւանքով 13 մարդ է մահացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ալ-Վաթան» թերթը:

Ըստ պարբերականի՝ եւս 8 մարդ է տուժել: Ավտովթարի հետեւանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ: Միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել: