Հրշեջ ծառայության 70 աշխատակից փորձում է մարել Լոնդոնի կենդանաբանական այգու տարածքում բռնկված հրդեհը: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Sky News հեռուստաալիքը:

Լոնդոնի հրշեջ ծառայության տվյալներով՝ «Լոնդոնի կենդանաբանական այգու սրճարանի ու հուշանվերների խանութի վրա տարածված  հրդեհը փորձում են հանգցնել 10 հրշեջ մեքենա եւ 72 արտակարգ պատահարների ծառայության աշխատակից:

Հայտնի է, որ կրակով բռնկված տարածքներում կենդանիներ կան:

«Սրճարանի եւ խանութի կեսը այժմ այրվում է: Այս պահին հայտնի չէ՝ կենդանիները տուժել են, թե ոչ», - նշել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը:

Լոնդոնի կենդանաբանական այգին, որը հիմնադրվել է 1828 թվականին, աշխարհում ամենահինն է: Այն գտնվում է Royal Regent's Park-ի հյուսիսային մասում: