Բեյրութի օդանավակայանում ձերբակալել են Վենեսուելայի քաղաքացի տարեց կնոջը, որի մոտ 31 կգ կոկաին է եղել: Նա Վենեսուելայից Բեյրութ է թռչելիս եղել Փարիզով: Թմրամիջոցները թաքցրել է ծանրոցում, հաղորդում է Life.ru-ն:
Հաղորդվում է, որ կինը 80 տարեկան է:
Լիբանանի ֆինանսների նախարար Ալի Հասան Հալիլը նշել է, որ սա երկրում թմրանյութի առգրավման ամենախոշոր գործողությունն է:




























