2017 թվականին Հայաստանի տնտեսական կյանքում որեւէ առաջընթաց չարձանագրվեց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է <Ծառուկյան> դաշինքի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը:
Ըստ պատգամավորի՝ միակ ձեռքբերումը Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումն է:
«Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումն էր որպես արտաքին քաղաքականության մասով առաջընթաց: Իսկ տնտեսական հարցերով ինչ առաջընթացի մասին է խոսքը, եթե մեր աչքի առջեւ այսպիսի թանկացումներ եղան եւ որեւէ լավ բան ժողովրդի կենսամակարդակի մեջ չարձանագրվեց»,-ասաց նա:




























