Դամասկոսի մոտ գտնվող Արեւելյան Գուտայի շրջանում գործող գրոհայինների խմբավորումները խախտել են հրադադարի ռեժիմը եւ ականանետերից ականակոծել են Սիրիայի մայրաքաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարը, հաղորդում է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը:
Ականները պայթել են ճամբարի Էլ Իսկան թաղամասում, որի հետեւանքով վիրավորվել է առնվազն 5 մարդ: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Բնակելի տներին զգալի վնաս է հասցվել:
Սիրիայի բանակը պատասխան կրակ է բացել գրոհայինների դիրքերի ուղղությամբ եւ ոչնչացրել մի քանի հրետանային կայանքներ:
Արեւելյան Գուտան ներառված է այն գոտու մեջ, որտեղ մայիսի 4-ի համաձայնագրով հրադադար է հաստատվել: հրադադարի երաշխավորնեն են Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան: Սիրիայի հրամանատարությունը հրադադարի մասին հայտարարել է հուլիսի 22-ին, սակայն զինված խմբավորումները այդ ընթացքում բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը:



























