Վերջերս Մերձավոր Արեւելք այցելած տղամարդը փորձել է Ամերիկայի Հարիսբերգ քաղաքի (Փենսիլվանիա նահանգ) երկու ոստիկանի վրա կրակել:
Իրավապահ մարմինների աշխատակիցները նրան չեզոքացրել են:
Այս մասին ասվում է Դոֆին շրջանի Էդ Մարսիկո դատախազի կայքում հրապարակված հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
51-ամյա Ահմեդ Ամինամին Էլ Մոֆտին մի քանի անգամ կրակել է ոտիկանի վրա: Մի քանի փամփուշտ դիպել է ծառայողական ավտոմեքենային:
Երկրորդ հարձակումը տղամարդը կատարել է գրեթե կես ժամ անց՝ առաջին հարձակման վայրից մի քանի թաղամաս հեռավորության վրա:
Երկու ատրճանակով զինված տղամարդը կրակ է բացել նահանգի ոստիկանության աշխատակցուհու ուղղությամբ, որը գտնվել է ծառայողական ավտոմեքենայում: Կինը վիրավորվել է:
Մամուլի ասուլիսի ժամանակ Մարսիկոն նշել է, որ տղամարդու շարժառիթները դեռ հայտնի չէն, սակայն կակսած չկա, որ նա նպատակաուղղված հարձակվել է ոստիկանների վրա:




























