Կոպենհագենում թմրավաճառը տաքսու փոխարեն սխալմամբ ոստիկանական մեքենան է նստել, հայտնել են իրավապահ մարմիններից:

Իրավապահները նշել են, որ նա տուն է շտապել կանեփի խմբաքանակը հետը, դրա պատճառով էլ տաքսին շփոթել է ոստիկանական մեքենայի հետ:

«Նա սարսափելի զարմացած էր, երբ կռահեց, որ ոստիկանության մեքենայի մեջ է»,- նշված է Twitter-ում հրապարակված ոստիկանության հաղորդագրության մեջ: