Կոլումբիայում առնվազն 58 զինծառայողներ շաբաթ օրը վիրավորվել են Պոպայան քաղաքի ռազմական ճամբարի կայծակնահարվելու հետեւանքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Զինվորական իշխանությունների տվյալներով՝ արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել զորամասում հանդիսավոր արարողությանը պատրաստվելիս: «Մենք Աստծուց խնդրում ենք երրորդ դիվիզիոնի զինվորների արագ առողջացում, որոնք վիրավորվել են էլեկտրական լիցքի հարվածից: Նրանց ընտանիքների հետ համերաշխ ենք: Նրանց ուժ ենք մաղթում»,- նշված է Twitter-ում հրապարակված Կոլումբիայի ԶՈՒ հաղորդագրության մեջ:

Գեներալ Լուիս Ֆերնանդո Ռոխասը Caracol ռադիոյով հայտնել է, որ զինվորներն այրվածքներ են ստացել: «Հույս ունենք, որ լուրջ հետեւանքներ չեն լինի, այրվածքներից բացի՝ ոմանց մոտ լսողության խնդիրներ են նկատվել»,- ասել է Ռոխասը: