Կանադայի Մորիսբուրգ քաղաքում իրավապահները տղամարդու են գնդակահարել, որը ոստիկանական տեղամասերից մեկում սկանդալ էր հրահրել: Այս մասին հայտնում է CBC-ն:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ անհայտ տղամարդը մտել է բաժանմունք եւ «վեճի բռնվել ոստիկանության սպաների հետ»: Ոստիկաններից մեկը նրա վրա կրակ է բացել, ինչի հետեւանքով նա տեղում մահացել է: Նշվում է, որ կռվարարի վրա կրակած ոստիկանը եւս վնասվածքներ է ստացել:
Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում: Գործի քննությունը հանձնարարվել է Օնտարիոյի ոստիկանության հատուկ բաժնին, որը քննում է իրավապահնեի կողմից զենքի համանման օգտագործման դեպքերը:
Մորիսբուրգը գտնվում է Օտավայից 80 կմ հարավ:




























