Նիգերիայում հարսանիքը ողբերգությամբ է ավարտվել՝ 11 մարդ է զոհվել, այդ թվում՝ հարսնացուն, փոխանցում է «Վեստին»:

Երեկոյան հարսնացուի ընկերուհիներին եւ նորապսակին տեղափոխող ավտոմեքենայի վարորդը ճանապարհի տվյալ հատվածում թույլատրելի արագությունը գերազանցել է: Ավտոմեքենան մխրճվել է արգելափակոցի մեջ:

Տեղական ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ 8 աղջիկ տեղում է մահացել, 3-ն ավելի ուշ՝ հիվանդանոցում: Բժիշկները չեն կարողացել նրանց կյանքը փրկել: 4 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել: