Բեյրութում տաքսիստը բռնաբարել եւ սպանել է բրիտանացի դիվանագետին այն պատճառով, որ նրա հագին կարճ կիսաշրջազգեստ է եղել, հայտնում է Daily Mail-ը:

Uber-ի վարորդ 29-ամյա Թարեք Հաուչիին  կասկածում են Բրիտանիայի դեսպանատան 30-ամյա աշխատակցուհի Ռեբեկա Դայքսի բռնաբարության եւ սպանության մեջ: Քննության վարկածով՝ Դայքսը, որը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում բրիտանական դիվանագիտական առաքելությունում էր աշխատում, տաքսի է կանչել բարից, որտեղ հանդիպել է ընկերների հետ:

Ոստիկանությունը նրա մարմինը գտել է ճամփեզրին: Խուզարկուները կարողացել են տաքսիստին հայտնաբերել արտաքին տեսահսկման սարքերի միջոցով: Նկարահանումները տեսնելուց հետո նա խոստովանել է: «Վարորդն ասել է, թե նա կարճ կիսաշրջազգեստով էր: Նա աղջկան համակրելի է համարել եւ որոշել բռնաբարել: Նրա խոսքով՝ դա պետք է դյուրին լիներ, քանի որ նա արտասահմանցի էր»,- հայտնել է ոստիկանությունում աղբյուրը:

Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Թարեք Հաուչին նախկինում դատապարտված է եղել:

Ավելի վաղ The Telegraph-ը հայտնել էր, որ բրիտանական իշխանությունները  ակնդետ կհետեւեն քննության ընթացքին եւ զոհվածի հարազատներին անհրաժեշը օգնություն կցուցաբերեն: