ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Բարթոու քաղաքի օդանավակայանում երկշարժիչանի օդանավի կործանման հետեւանքով առնվազն 4 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է տեղական WFLA-ն:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ օդանավը ջախջախվել է օդանավակայանի թռիչքուղու վերջում, որը գտնվում է ԱՄՆ ՌՕՈՒ նախկին բազայի տեղում:

Պատահարի ճշգրիտ պատճառներն անհայտ են, սակայն օդեւրեւութաբանները հայտնել են վթարի պահին մառախուղի հետեւանքով վատ տեսանելիության մասին: Հետաքննություն կատարելու նպատակով պատահարի վայր են ուղարկվել Տրանսպորտի անվտանգության խորհրդի եւ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության փորձագետներ: