ԱՄՆ Թեխաս նահանգում ոստիկանը պատահաբար 6-ամյա տղայի է գնդակահարել, հայտնում է The Telegraph-ը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Սան Անտոնիո քաղաքում հանցագործին հետապնդելիս, որը փորձել է թաքնվել տրեյլերում, որի մեջ էր գտնվում երեխան; Տեղի շերիֆը պատմել է, որ հանցագործը սկսել է կրակել: Իրավապահները նրան գնդակահարել են, բայց փամփուշտներից մեկը ծակել է բեռնատարի պատը եւ դիպել երեխային: Նա մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:
Նշվում է, որ տղան մահացել է Ծննդյան տոնի նախօրեին:
Փոխհրաձգությանը մասնակցած 4 ոստիկանները աշխատանքից հետացվել են: Քննությոն է կատարվում:
Ողբերգությունից հետո GoFundMe հարթակում 12 հազար դոլարի դրամահավաք է կազմակերպվել՝ զոհի հուղարկավորության համար: 2 օրում 442 մարդ ընդհանուր 14,5 հազար դոլար է նիրաբերել:




























