Դեկտեմբերի 24-ին ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով է հանձնել  նախագահի պաշտոնում որպես թեկնածու գրանցվելու փաստաթղթերը: Այս մասին Նավալնու մամուլի քարտուղար Կիռա Յարմիշը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում, փոխանցում է DW-ն: 

Դեկտեմբերի 24-ին ավելի վաղ ռուսաստանյան մի շարք քաղաքներում նախաձեռնող խմբերը Նավալնուն առաջադրել էին նախագահի թեկնածու: Առաջադրման ընթացակարգեր են տեղի ունեցել Մոսկվայում (742 կողմ ընտրող), Սանկտ Պետերբուրգում (1797), Սարատովում (860), Դոնի Ռոստովում (800) եւ Ուֆայում (738): 
Ավելի վաղ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հայտարարել էր, որ ըստ օրենքի Նավալնին կարող է ընտրություններին մասնակցել միայն 2028 թվականից հետո, քանի որ մեղադրվել է ծանր հանցագործության մեջ: Խոսքը «Կիրովլեսի» գործի մասին է, որով Նավալնին 2013 թվականին 5 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել ունեցվածքի հափշտակության համար: 2016 թվականին ՄԻԵԴ-ը ՌԴ դատարանի որոշումը չհիմնավորված էր ճանաչել, սակայն հաջորդ տարի Կիրովում դատարանը նույն գործով Նավալնուն երկրորդ անգամ մեղավոր էր ճանաչել:

ՌԴ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2018 թվականի մարտի 18-ին:

Պետերբուրգում Նավալնուն աջակցել է ռեկորդային 1800 ընտրող