Ֆրանսիայի ամենածեր բարմենուհին բացայհատել է իր երկարակեցության գաղտնիքը, հաղորդում է BBC News-ը:
«Երբեք պետք չէ մրգեր ուտել եւ կաթ կամ յոգուրտ խմել», — ասել է վերջերս 100-ամյա հոբելյանը նշած Իսբերգ քաղաքի բնակչուհի Մարի Լու Վիրտը: «Ուտելուց հետո ջուր եմ խմում կամ մի բաժակ այլ բան…բայց չափավոր: Եթե շատ խմեի, ապա հիմա այստեղ չէի լինի»:
Նա ծնվել է 1917 թվականին: 14 տարեկանից սկսել է բարում աշխատել, որը նրա ծնողներն էին բացել: Հաստատություննը մինչ այսօր աշխատում է եւ Մերի Լուն այսօր էլ բարմենուհի է, բայց մշտական բնակիչներից գրեթե ոչ ոք չի մնացել:
«Ես նրանց բոլորին թաղել եմ: Նրանք ինձանից շուտ են մահացել: Իսկ երիտասարդներն այստեղ չեն գալիս: Ով հավես ունի ծեր տատիկին նայելու»:




























