Դեկտեմբերի 25-ին, ժամը 12:14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է 1-ին փողոցի տներից մեկի տանիքը՝ մոտ 180 քմ եւ տանիքում կուտակած անասնակեր՝ մոտ 40 հակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:20-ին, մարվել՝ 14:26-ին:



























