Պետական սահմանային վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել է խախտման ավելի քան 140 դեպք։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը։
Ըստ ծառայության ղեկավարի, դեպքերը ներառել են բեռի անվտանգությունը հավաստող կեղծ փաստաթղթեր, լաբորատոր փորձաքննության արդյունքների կամ փաստաթղթային անհամապատասխանությունների, այդ թվում՝ պետական գրանցման վկայականների եւ ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագրի բացակայություն, ԵԱՏՄ անդամ երկրների եւ երրորդ երկրների միասնական ռեեստրում չգրանցված կազմակերպություններից ներկրման փորձեր:
Արդյունքում, լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության հիմքով, ոչնչացվել եւ օգտագործումից հանվել է շուրջ 60.000 կգ սննդամթերք, մասնավորապես՝ հավի աղացած միս, չոր կաթնային սիճուկ, կերակրի աղ եւ այլն, ընդունվել է շուրջ 120 ներմուծումը կասեցնելու որոշում: Միաժամանակ՝ սահմանին հայտնաբերվել են մակնշման անհամապատասխանությունների բազմաթիվ դեպքեր:



























