Եգիպտոսի բորտուղեկցորդուհիների միությունը զայրույթով է արձագանքել ազգային ավիափոխադրողի վարձած որոշ բորտուղեկցորդների քաշի եւ տարիքի մասին պատգամավորի քննադատությանը: Նրանք այս հարցում պատգամավորրի մեկնաբանությունները խտրականություն են համարում, հաղորդում է AP-ն: 

Միության հայտարարության մեջ նշվում է, որ պատգամավոր Գալիլա Օսմանը աշխատողներին վիրավորելու փոխարեն պետք է ճիշտ օգտագործի ժամանակը եւ խնդիրները լուծի:

Ավելի վաղ Օսմանը նշել էր, որ  քաղաքացիական ավիացիայի նախարարը պետք է պատասխանի EgyptAir-ի բորտուղեկցորդուհիների «ճիշտ քաշի» մասին հարցերին:

Նրա խոսքով՝ ներկայումս անհրաժեշտ չափանիշների կարիք չկա: Ըստ նրա՝ բորտուղեկցորդուհիները չպետք է աշխատեն մինչեւ 50 տարեկանը: