Գյումրիում դեկտեմբերի 25-ի երեկոյան Գյումրի բժշկական կենտրոն են դիմել դանակահարված երկու կանայք: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը նշեց, որ 46-ամյա Ղ․Հ․-ն ու 37-ամյա  Ծ․Գ-ն իրենց մոտ են տեղափոխվել որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վնասվածքներով, նրանց վիրահատել են, այժմ միջին ծանրության են:

Նշենք, որ հիվանդանոց տեղափոխված կանայք հայտնել են, որ իրենց դանակահարել է կոշկակարը:

Դեպքի հանգամնքները ճշտվում են: