Դեկտեմբերի 23-ին ժամը 18:55-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ գլխի գագաթային շրջանի սալջարդ վերքով իրենց է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 55-ամյա Կ. Բ.-ն:
Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարված ստուգումներից պարզվել է, որ նույն օրը ժամը 18:50-ի սահմաններում Հեքիմյան փողոցի 3ա շենքի մոտ վեճ է առաջացել Կ.Բ-ի եւ նույն քաղաքի բնակիչ` 39-ամյա Ս.Հ-ի միջեւ, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, այնուհետեւ Կ.Բ-ն գրպանից հանելով դանակը` սպանության սպառնալիքներ է տվել Ս.Հ-ին:




























