Շվեյցարիական Ալպերում վերջին երեք օրերի ընթացքում երեք ալպինիստներ են զոհվել ձնահյուսի հետեւանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով AFP-ն եւ ոստիկանությանը:
Տուժածներից երկուսը՝ մի տղամարդ եւ մի կին Շվեյցարիայից են, իսկ երրոդն էլ՝ մի տղամարդ Ֆրանսիայից։
Բացի այդ, եւս երկու լեռնագնացներ վիրավորվել են, նրանց նկատել էին փրկարարները եւ տեղափոխել էին հիվանդանոց:
Ավելի վաղ ORF Tirol հեռուստա- եւ ռադիոընկերությունը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը, տեղեկացրել էր, որ մոտ 40 հոգի տարհանվել են Սուրբ Ծննդյան նախօրեին ավստրիական Ալպերի Վիպտալ հովտում տեղ գտած ձնահյուսի հետեւանքով, շուրջ 70 հոգի էլ մեկուսացվել էին արտաքին աշխարհից:




























