Թուրքիայի Իզմիր նահանգում գտնվող Սուլեյմանջըլարների կրոնական դպրոցի իմամը անչափահաս տղա աշակերտներին բռնաբարելու մեղադրանքով դատարանի առաջ է կանգնել։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ 9 տղա աշակերտների բռնաբարության մեջ մեղադրվող Օմեր Ֆարուքը դատարանում խոստովանել է միայն 3 երեխաների բռնաբարության փաստը՝ շեշտելով, թե երեխաների համաձայնությամբ է եղել ամեն ինչ։

Հիշյալ կրոնական դպրոցը փակվել է, իսկ սովորող աշակերտներն այլ ուսումնական հաստատություններ են տեղափոխվել։