«Ռոսկոմնադզորը» Facebook-ին նամակ է ուղարկել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի Facebook-ի եւ Instagram-ի էջերի արգելափակման պատճառների մասին բացատրություն պահանջելով, հաղորդում է RNS-ը՝ հղում կատարելով «Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությանը:

« «Ռոսկոմնադզորը» դեկտեմբերի 26-ին նամակ է ուղարկել Facebook-ի ղեկավարությանը Քադիրովի Facebook-ի եւ Instagram-ի էջերի արգելափակման պատճառների մասին հարցումով», — նշել են մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ Քադիրովը հաղորդել էր, որ Instagram-ն առանց բացատրությունների արգելափակել է իր էջը: Նա դիմել էր տեխնիկական աջակցությանը, սակայն պատասխան չէր ստացել: Դրչանից հետո նա հայտնել էր, որ չի օգտվելու Instagram-ից:

Հիշեցնենք, որ Քադիրովը Չեչնիայում 2018 թվականի սկզբին նոր սոցցանցի հայտնվելու մասին էր հայտարարել: