Նիդերլանդներում ահաբեկչության մեջ կասկածվող 4 անձ է ձերբակալվել: Այս մասին երեքշաբթի` դեկտեմբերի 26-ին, հաղորդում է դատախազության մամուլի ծառայությունը: Ձերբակալությունները տեղի են ունեցել Ռոտերդամում ոստիկանության հատուկ գործողությունների ժամանակ, հաղորդում է DW-ն:

Երեք կասկածյալները 21-ից 30 տարեկան տղամարդիկ են՝ հոլանդական Վլարդինգեն, Գաուդա եւ Դելֆտ քաղաքներից: Չորրորդ կասկածյալը Շվեդիայի 29-ամյա քաղաքացի է, որը նույն օրը ժամանել էր Ստոկհոլմից: Ավելի վաղ ոստիկանությունը ահաբեկչական գործունեությանը նրա հնարավոր առնչության մասին «օտարերկրյա ոստիկանական ծառայությունից» տեղեկություն էր ստացել, նշվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Կալանավորումից հետո խուզարկություններ են տեղի ունեցել Գաուդայի, Վլարդինգենի եւ Դելֆտի բնակարաններում: Մասնագտենրի կողմից ուսումնասիրման համար բնակարաններից առգրավվել են տեղեկատվության կրիչներ:

Զենք կամ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել: