Արեւմտյան երկրների կողմից պատժամիջոցների կիրառումից հետո անցնող տարին, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի համար արտասահմանյան ներդրումների ներգրավման տեսանկյունից ամենաձախողվածը կդառնա: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով Bank of America Merril Lynch-ի (BofA) հաշվետվությանը, որտեղ վերլուծվել են ռուսական հիմնադրամներում օտարերկրյա ուղղակի ներդրումները:

Ըստ ստացված տվյալների՝ այս տարվա դեկտեմբերին Ռուսաստանի հիմնադրամներից կապիտալի մաքուր արտահոսքը կազմել է 161 մլն դոլար:

BofA-ի հաշվարկներով՝ 2017-ին ռուսական հիմնադրամներից մաքուր արտահոսքը կմոտենա 900 մլն դոլարին, ինչը ծածկում է անցյալ տարվա ողջ պոզիտիվը, երբ դրանցում 870 մլն դոլարի ներդրում էին կատարել:

Ավելի վատ արդյուքներ են եղել Չինաստանի մոտ, որի հիմնադրամներից ընդհանուր առմամբ 6,6 մլրդ դոլար են դուրս հանել:

Հնդկաստանի տնտեսությունում հիմնադրամների միջոցով ներդրվել է 4.2 միլիարդ, բրազիլականում՝ 2.7 միլիարդ:

Զարգացած երկրների շուկաներում ներդրումային հիմնադրամների  միջոցով ընդհանուր ներդրումները կազմել են 220 մլրդ դոլար, զարգացող երկրների շուկաներում՝ 62 մլրդ-ից ավելի:

 

Բրիտանիայի տնտեսական եւ գործնական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետները աշխարհի խոշոր տնտեսություններից ՌԴ դուրս գալու մասին կանխատեսում էին արել: 2032-ին ՌԴ-ից առաջ կանցնի անգամ Թուրքիան: