Սաուդյան Արաբիայի իշխանությունները ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավորի նկատմամբ ի կատար են ածել մահվան դատավճիռը: Վթարի հետեւանքով նույն ընտանիքից վեց մարդ էր զոհվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հարբած վիճակում ջիպի վարորդ Մուհամմեդ ալ Կախթանին մեծ արագությամբ հարվածել էր մեկ այլ մեքենայի, որում նույն ընտանիքից 7 մարդ էր գտնվում, այդ թվում երեխաներ:

Վթարի հետեւանքով 6 մարդ տեղում  մահացել էր, աղջիկներից մեկը ողջ էր մնացել:

Տղամարդը մահապատժի է ենթարկվել Էր Ռիադում: