2032 թվականին Չինաստանը դոլարային արտահայտմամբ ՀՆԱ-ի համաշխարհային առաջատարը կդառնա՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից, հաղորդում է Bloomberg- ը՝ վկայակոչելով Լոնդոնի տնտեսական եւ բիզնեսի խնդիրների ուսումնասիրության կենտրոնի (CEBR) տվյալներին:
Միեւնույն ժամանակ նշվում է, որ Հնդկաստանը եւ Ճապոնիան նույնպես կլինեն աշխարհի չորս խոշորագույն տնտեսություններում, ինչը վկայում է Ասիայի երկրների տնտեսական ներուժի մշտական աճի մասին: Այսպիսով, 2032-ին ՀՆԱ-ի առաջատարների տասնյակում կհայտնվեն Չինաստանը, ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Ճապոնիան, Գերմանիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան, Ֆրանսիան եւ Ինդոնեզիան:
CEBR-ի փորձագետների կարծիքով՝ Հնդկաստանը արդեն 2018 թվականին Մեծ Բրիտանիայից եւ Ֆրանսիայից առաջ կանցնի՝ դոլարային արտահայտմամբ ՀՆԱ-ի չափով հինգերորդ տեղը զբաղեցնելով:
2027 թվականին Հնդկաստանը կտեղափոխվի երրորդ տեղը՝ առաջ անցնելով Գերմանիայից:



























