ՌԴ ԴԱԾ-ն Շաքրո Մոլոդոյի գործով ձերբակալել է «Ռոսնեֆտի» իրավաբանական բաժնի ղեկավարին: Ալեքսեյ Կրամարենկոին, որը ավելի վաղ գլխավորում էր Կենտրոնական վարչական շրջանի Քննչական կոմիտեն, ձերբակալել են քրեական հեղինակություն Զախարի Քալաշովից, որը հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ,  կաշառք ստանալու գործով:

Այս մասին հաղորդում է իրավապահ մարմիններում հետաքննության ընթացքի հետ ծանոթ ՌԲԿ-ի աղբյուրը:

Կրամարենկոյի ձերբակալման մասին աղբյուրին վկայակոչելով հաղորդում է նաեւ ՌԻԱ Նովոստին: Ըստ աղբյուրի՝ Կրամարենկոն այժմ գտնվում է մեկուսարանում: