Apple-ը գլխավոր տնօրեն Թիմ Քուքին անվտանգության համար պարտավորեցրել է բոլոր գործարար եւ անձնական ուղեւորությունների համար մասնավոր ինքնաթիռներից օգտվել: Այս մասին ասվում է ընկերության բաժնետերերի տարեկան ժողովի արդյունքներից հետո հրապարակված փաստաթղթում, հաղորդում է Lenta-ն:
«Որպես լրացուցիչ անվտանգության միջոց տնօրենների խորհուրդը պարոն Քուքին անվտանգության համար պարտավորեցրել է բոլոր գործարար եւ անձնական ուղեւորությունների համար մասնավոր ինքնաթիռներից օգտվել», — նշվում է զեկույցում:
Ընկերութունը կփոխհատուցի մասնավոր ուղեւորությունների արժեքը, սակայն Քուքն իր հերթին պետք է դրանցից հարկեր վճարի:
Կորպորացիայի մյուս բարձրաստիճան աշխատակիցներին նույնպես թույլատրվում է ընկերության հաշվին մասնավոր ինքնաթիռներով թռչել սակայն միայն աշխատանքային ուղեւորությունների համար:




























