Կարակասի աղքատ շրջաններում հարյուրավոր բնակիչներ փողոց են դուրս եկել ավանդական ամանորյա ուտեստների համար խոզի մսի պակասի համար իրենց բողոքն արտահայտելու համար, հաղորդում է Reuters-ը:
Վենեսուելայի կառավարությունը խոստացել էր սուբսիդավորված միս տրամադրել, սակայն երկրի շատ շրջաններում չի հաջողվել այդ անել:
Տեղական ԶԼՄ-ները եւ Twitter-ի օգտատերեը հրապարակել են խոզի մսի անհաջող մատակարարումից փողոցներում բողոքող հարյուրավոր մարդկանց լուսանկարները:
Որոշ օգտատերեր ակցիան «խոզի մսի հեղափոխություն» են անվանել:
Նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է Պորտուգալիային, որ այն չի կարողացել ժամանակին Սուրբ Ծննդի համար խոզի միս ներկրել:




























