Ամանորյա տոներին դատական կցորդները օգնելու են պարտատերերին վճարել իրենց պարտքերը մոսկովյան օդանավակայաններում ու չեղարկել երկրից մեկնելու արգելքը, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Դատական կցորդների դաշնային ծառայության մոսկովյան վարչության ներկայացուցիչ Տատյանա Չուլկովայի խոսքով՝ դատական կցորդները հերթապահելու են մինչեւ հունվարի 9-ը «Շերեմետեւո», «Դոմոդեդովո» եւ «Վնուկովո» օդանավակայաններում։ Նրա խոսքով՝ երկրից մեկնելու արգելքը չեղարկվում է պարտքերի մարման մասին տեղեկության հրապարակումից մեկ օր հետո։
Տատյանա Չուլկովան առաջարկել է, որ այն քաղաքացիները, որոնք մտադիր են տոն օրերին արտասահման մեկնել, Վարչության կայքում «Գործադիր վարույթի տվյալների բանկի» միջոցով ստուգել իրենց պարտքի առկայությունը։ Երկրից մեկնել արգելվում է այն քաղաքացիներին, ում պարտքը գերազանցում է 30 հազար ռուբլին, սակայն առանձին պարտատերերի համար ավելի խիստ սահմանափակումներ են գործելու։ Երկրից մեկնել արգելվում է, եթե պարտքը գերազանցում է 10 հազար ռուբլին՝ ալիմենտների չվճարման, հանցագործությունների միջոցով առողջությանը պատճառած վնասի փոխհատուցման, նյութական կամ բարոյական վնասի փոխհատուցման չվճարման հետեւանքով,-նշել է նա։




























