ՀՀ նախագահի հրամանագրով, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պարգեւատրվել է Երախտագիտության մեդալով։
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահի հաամապատասխան հրամանագրում ասվում է․
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Արշավիրի Վարդանյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով:




























