ՀՀ Նախագահի հրամանագրով, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին շնորհել գեներալ-գնդապետի զինվորական կոչում։
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահի հաամապատասխան հրամանագրում ասվում է․
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հրանտի Հակոբյանին շնորհել գեներալ-գնդապետի զինվորական կոչում:




























