ՀՀ նախագահի հրամանագրով, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգեւատրվել է 1-ին աստիճանի շքանշանով։
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահի հաամապատասխան հրամանագրում ասվում է․
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման եւ զարգացման գործում ներդրած ավանդի համար Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին պարգեւատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:




























