ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանին պարգեւատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
ՀՀ նախագահի համապատասխան հրաամանագրում ասվում է․
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ գիտակրթական երկարամյա անխոնջ գործունեության համար Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանին պարգեւատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»։




























