Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ԱՆկարայի ու Վաշինգտոնի միջր վիզային ճգնաժամի նախաձեռնողը ԱՄՆ-ն է եղել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նրանք են սկսել վիզային ճգնաժամը ու շնորհակալ ենք, որ հենց իրենք էլ այն ավարտել են։ Մենք չէինք ուզում վիզային ճգնաժամ։ Հիմա այն ավարտված է։ Դա այն է, ինչ պետք է լիներ այսպես թե այնպես»,- ասել է նախագահը։

Էրդողանը նաեւ Սիրիայում ԱՄՆ-ի հետ համագործակցելու ցանկություն է հայտնել, այնպես ինչպես Թուրքիան համագործակցում է Իրանի ու Ռուսաստանի հետ։ «Խնդիրն այն է, արդյոք ԱՄՆ-ն ուզում է համագործակցել մեզ հետ»,- ասել է Էրդողանը։