ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանին պարգեւատրել է Մխիթար Գոշի մեդալով։
ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում նշվում է․
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրա-պետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Իրավունքի զարգացման եւ օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Կիմ Գաբրիելի Բալայանին պարգեւատրել Մխիթար Գոշի մեդալով:




























