ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնաարանագրով պարգեւատրվվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է․
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Գարուշի Հարությունյանին պարգեւատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»։




























