ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաամանագրով ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Կիմի Եգանյանին պարգեւատրել Երախտագիտության մեդալով։

ՀՀ նախագահի համապատասխան հրաամանագրում ասվում է․

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.՛

Պետական կառավարման համակարգում երկարամյա բարեխիղճ եւ արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Կիմի Եգանյանին պարգեւատրել Երախտագիտության մեդալով»։