Սինգապուրի Նանյան տեխնոլոգիական համալսարանի գիտնականները մինչեւ 30 տոկոս քաշի կորստի միջոց են մշակել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Small Methods պարբերականը:
Մասնագետները բազմաթիվ միկրոասեղներով կպչուն սպեղանի են ստեղծել, որոնցից յուրաքանչյուրը մարդու մազից էլ բարակ է: Այս ասեղները էներգախնայող սպիտակ ճարպը էներգիա այրող շագանակագույն ճարպի վերածող պատրաստուկ են պարունակում:
«Մեր նպատակն է ստեղծել անտեսանելի եւ էժան կպչուն սպեղանի, որը բոլորը կկարողանան հեշտությամբ օգտագործել»,-հայտարարել է պրոֆեսոր Պեն Չենը:
Մկների վրա փորձարկումը ցույց է տվել, որ սպիտակ ճարպը շագանակագույնի է վերածվում կպչուն սպեղանու օգտագործման արդեն հինգերորդ օրը: Կենդանիները կորցրել են ավելորդ քաշը, ինչպես նաեւ նվազել է խոլեստերինի մակարդակը նրանց արյան մեջ:




























