Կարծրասիրտ անզգացմունքային վարքը կապված է մեծ ուղեղի առաջնային հատվածում մոխրագույն նյութի ծավալի հետ, ընդ որում այդ կապ նկատվում է միայն տղաների մոտ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով NeuroImage:Clinical հանդեսը։
Գերմանայի, Մեծ Բրիտանիայի եւ Շվեյցարիայի գիտնականների հետազոտությունների համաձայն, նման վարքը (callous and unemotional traits, CU) բնորոշվում է էմպատիայի բացակայությամբ, այլով զգացմունքների անտեսմամբ եւ ափսոսանք կամ մեղք զգալու անընդունակությամբ։
Նախկինում նյարդաանատոմիական հետազոտություններն անցկավում էին միայն կլինիկական խմբերում, մասնավորապես հոգեբանական խախտումներ ունեցող եւ ագրեսիվ վարք դրսեւորող դեռահասների։
Գիտնականները որոշել են նմանատիպ հետազոտություն անցկացնել նորմալ հոգեբանություն ունեցող 189 տղաների եւ աղջիկների շրջանում։ Նրանք համեմատել են անզգացմունքային վարքին հակվածությունը ուղեղում մոխրագույն նյութի ծավալի հետ եւ պարզել, որ դրա քանակությունը կախված է հետազոտվողների սեռի հետ։
«Արդյունքները վկայում են, որ կարծրասիրտ զգացմունքային վարքը կախված է ուղեղի կառուցվածքի տարբերությունից ոչ միայն հոգեբանական հիվանդությունների օրինակով։ Նման կապ նկատվել է միայն տղաների մոտ, եւ դա ընդգծում է հետագա հետազոտությունների համար սեռը որպես որոշիչ գործոն դիտարկելու հանգամանքները»,- պնդում են գիտնականները։ Հետագայում նրանք ծրագրում են պարզել, թե ինչն է այդ երեխաների մոտ հոգեկան հիվանդություններ զարգացման պատճառ դառնում։




























