Reddit-ի կայքում օգտվողները լայն քննարկումներ են սկսել սվիտերով օձի լուսանկարի շուրջ: Ամենից շատ մարդկանց հուզում էր այն, թե ինչպես է օձի տիրոջը հաջողվել հագցնել սվիտերը կենդանու վրա, հաղորդում է Life-ը: Մինչ ոմանք հիանում էին լուսանկարով, մնացածը այդպես էլ չէին հասկացել կատակը եւ շեշտը դրել էին այն հանգամանքի վրա, որ օձերը ընդհանրապես չեն մրսում:
Լուսանկարը 144 հազար դիտում է ունեցել եւ 1,5 հազար «լայք» է հավաքել:




























