Ուգանդայի 50-ամյա բնակիչ Մուհամմադ Սսեմանդան նույն օրն ամուսնացել է 48-ամյա Սալմաթ Նալուվուջայի, նաեւ 27-ամյա Ջամի եւ 24-ամյա Մաստուլա Նակայզաների հետ։ Ուգանդայի ռեկորդների գրքում նա երկրորդ մարդն է, որ նման քայլի է գնացել։

Տեղի իմամը չորս նորապսակների համար ծես է անցկացրել, հավաստիացրել, թե այդ քայլը չի հակասում իսլամին, եւ փեսացուին ու հարսնացուներին հորդորել է «ամեն ինչում հավատարիմ մնալ իսլամին», գրում է Life-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը։

Մուհամմադի հարսանիքին մասնակցել է ամբողջ քաղաքը՝ հավաստիանալու շշուկների մեջ։

Մուհամմադի ամեն կինն իր տունն ունի, եւ իրար նկատմամբ խանդ չունեն։ Նա ավագ կին էլ ունի, որից հինգ զավակ է ունեցել։